Յուրի Խաչատուրովը «դիսկոմֆորտի» մեջ է հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մովսես Հակոբյանի նշանակումից «դիսկոմֆորտի» մեջ է հայտնվել ՀՀ զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Հնարավոր է նա իր պաշտոնին հրաժեշտ տա ավելի վաղ: Մեր տեղեկություններով՝ Մովսես Հակոբյանի՝ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ նշանակվելու եւ Հայաստան տեղափոխվելու պատճառով գեներալ-գնդապետը եւ նրա մերձավոր շրջապատը խուճապի մեջ են:

Խնդիրն այն է, որ նրա պաշտոնավարումը նախագահի հատուկ հրամանագրով երկարաձգվել է 2013թ. հուլիսի 30-ից մինչեւ 2017թ. մայիսի 1-ը: Այսքան վաղ Խաչատուրովը չէր սպասում իր փոխարինողի հայտնվելուն: Սա, ըստ էության, խոսում է նաեւ վերջինիս դիրքերի խարխլման մասին»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս