Բաժիններ՝

Բացառիկ. Ժաննա Ֆրիսկեի ամուսինը պատասխանում է մեղադրանքներին. կնոջ մահից հետո առաջին անկեղծ հարցազրույցը

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահից հետո նրա քաղաքացիական ամուսինը Facebook-ում գրառում էր կատարել ու գրել, որ Ժաննան իր համար «բացարձակ, մաքուր ու անկրկնելի երջանկություն» է:

Ի տարբերություն երգչուհու ազգականների՝ 32-ամյա հաղորդավարը վերջին 2 օրերին չէր պատասխանում հեռախոսազանգերի ու հարցազրույցներ չէր տալիս: Մինչ երգչուհու մտերիմները էկրաններից չէին իջնում, Շեպելյովը փորձում էր Բուլղարիա Բուրգաս քաղաքից հասնել Մոսկվա, որտեղ գնացել էր Ժաննայի մահից 1 օր առաջ որդու՝ 2 տարեկան Պլատոնի հետ, գրում է super.ru-ն:

Երեկ ամբողջ օրը Դմիտրիին մարդիկ ակնկալում էին տեսնել «Կրոկուս սիթի հոլում», որտեղ տեղի էր ունենում երգչուհու քաղաքացիական հոգեհանգիստը, սակայն բամահազար մարդկանց մեջ այդպես էլ մարդիկ չկարողացան նրան նկատել:
Այն մասին, թե ինչն է Դմիտրիին ստիպել հեռու գտնվել Ժաննայից մահվան պահին, առաջին անգամ հարցազրույցում անկեղծորեն պատմել է հաղորդավարն ու պատասխանել մեղադրանքներին:

Հարցին, թե ինչու նա ներկա չի գտնվել իր քաղաքացիական կնոջ հոգեհանգստյան արարողությանը, Դմիտրին պարզաբանել է, որ երեկ տեղի ունեցող հրաժեշտի արարողությունը Ժաննայի երկրպագուների համար էր, որպեսզի բոլորը, ովքեր սիրում էին նրան ու նրա երգերը, կարողանային վերջին անգամ տեսնել նրան:
Դմիտրին խոստովանել է, որ ինքը պատրաստվում է այսօր ներկա լինել Ժաննայի հուղարկավորությանը:

«Առաջին իսկ հնարավորության դեպքում այստեղ (Բուրգաս) եկավ իմ հայրը՝ Պլատոնի պապիկը, քանի որ այստեղ է մեր որդին ու նրա մասին նույնպես պետք է հոգ տանենք: Ամեն ինչ, ինչ արել ենք ու ինչ հիմա շարունակում եմ անել մեր երեխայի համար, ծառայում է մի բանի՝ այն, ինչ տեղի է ունենում, պետք է լավ լինի Ժաննայի, երեխայի ու ինձ համար: Հենց այդ պատճառով էլ ես հարկ եմ համարում առաջին հերթին հոգ տանել երեխայի մասին»,-ասել է Շեպելյովը՝ նշելով, որ ինքը առավոտյան արդեն կլինի «իր Ժաննայի հետ»:
Պատասխանելով ԶԼՄ-ներում տարածված մեղադրանքներին, թե հեռացել է Ժաննայից մահից 2 օր առաջ, Դմիտրին նշել է, թե «դա սուտ է»:

«Բազմիցս ընտանիքի անդամներն ու ես խորհրդակցել ենք Ժաննայի բժիշկների հետ: Նրանցից յուրաքանչյուրը տեսել էր լուսանկարները, Ժաննայի վերջին անալիզները: Շատերն ասում էին, որ մենք կարծես պարտվել ենք, սակայն ոչ ոք նրանցից չէր կարող ասել, թե դա երբ տեղի կունանա, քանի որ դա Աստծո կամքն է: Այն մասին, որ ես Պլատոնին ծով եմ տանելու, հայտնի էր դեռ մեկ ամիս առաջ»,-պատմել է Շեպելյովը՝ նշելով, թե ոչ ոք չէր կարող իմանալ, թե ինչ կպատահի:

«Ես այդ մարդու հետ էի նրա հիվանդության երկու տարիներին ու նրա հետ լինելն այդ պահին ինձ համար չափազանց կարևոր էր, սակայն եկեք չմոռանանք երեխայի մասին»,-ասել է երգչուհու քաղաքացիական ամուսինը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս