Փերիս Հիլթոնի եղբայրը դեբոշի պատճառով դատապարտվել է հասարակական աշխատանքների

Փերիս Հիլթոնի եղբայրը՝ Hilton հյուրանոցների ցանցի ժառանգորդ Կոնրադ Հիլթոնը 2014թ. ինքնաթիռում դեբոշի պատճառով դատապարտվել է 750 ժամ հասարակական աշխատանքների ու 5 հազար դոլար տուգանքի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դեպքը տեղի էր ունեցել 2014թ. հուլիսի 31-ին British Airways ավիաուղիների ինքնաթիռում, որը Լոնդոնից թռչում էր Լոս Անջելես:

Ինչպես պնդում են ԶԼՄ-ները, մոդելի եղբայրը բարձրաձայն վիրավորել է ինքնաթիռի ուղևորներին ու անգամ սպառնացել էր սպանել բորտուղեկցորդուհուն:
Կալիֆոռնիայի դատարանը 21-ամյա Հիլթոնին պարտադրել է գնալ հոգեբանի մոտ:

Տեսանյութեր

Լրահոս