Բաժիններ՝

«Եթե երեխայի մայչկեն իրենց մոտ արժե 16 եվրո, ապա մենք ինչքա՞ն աշխատավարձ պետք է ստանայինք»

Երեկ Գյումրու մարզային գրադարանի հարեւանությամբ գտնվող Կարի արտադրամասի մի քանի նախկին աշխատակիցներ՝ մոտ 20-26 հոգի, հավաքվել եւ պահանջում էին իրենց վճարել 2014 թվականի մայիսից օգոստոս ամիսների չվճարված աշխատավարձերը:

Նրանց խոսքով, կարի արտադրամասի տնօրենը՝ Մասիս Ներսիսյանը, խոստացել էր, որ Հոլանդիայից վերադառնալուց հետո վճարելու է իրենց աշխատավարձերը, սակայն այդպես էլ չի կատարել իր խոստումը:

Աշխատողների խոսքով, երբ իրենք աշխատավարձ են պահանջել, տնօրենը արտադրամասը փակել է: Այժմ այն չի աշխատում, իսկ այն տարածքը, որը վարձակալվել էր արտադրամասի գործունեության համար, այժմ սեփականատերը վաճառում է:

kari-artadramas-boxoq-5

-Հավաքվել ենք մեր աշխատավարձերի համար: Չորս ամիս աշխատել ենք, ոչ մի վարձատրություն չի եղել: Ամեն անգամ ասել է՝ սպասեք-սպասեք: Հիմա էլ ինքն իր ունեցածն հավաքեց, թողեց գնաց: Փաստորեն փախավ: Մասիսն ասում է, որ մենք աշակերտ ենք, բայց 35 տարի արտադրությունում աշխատածն ի՞նչ աշակերտ: Երբ մենք 10-րդ օրն արտադրանք ենք տվել, աշակերտի հավասա՞ր ենք: Ասում էր՝ գալացողներին սովորեցրեք: Եթե մենք սովորեցնում ենք, դրա համար չպե՞տք է վարձատրվենք: Եթե փոքր երեխայի մայչկեն իրենց մոտ արժե 16 եվրո, ապա մենք ինչքա՞ն աշխատավարձ պետք է ստանայինք,-«Ասպարեզի» հետ զրույցում բողոքեց կարի արտադրամասի նախկին աշխատողներից մեկը:

Մեկ ուրիշի խոսքով էլ, կարի արտադրամասի տնօրենը՝ Մասիսը, իրենց հետ ձեւական բնույթ կրող աշխատանքային պայմանագիր էր կնքել, որտեղ աշխատավարձի չափն էլ նշված չի եղել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս