ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել հարցաքննությունների ժամանակ կտտանքներն արգելող օրենքին
ԱՄՆ-ի Սենատը հավանության է արժանացրել փոփոխությունները, որոնք արգելում են հարցաքննությունների ժամանակ կիրառել կտտանքներ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Առաջարկությանը կողմ է քվեարկել 78 սենատոր, դեմ՝ 21-ը:
«Այդ փոփոխությունը մեզ ավելի շատ երաշխիք կտրամադրի, որ այլևս երբեք Միացյալ Նահանգները չեն գնա մութ ճանապորհով՝ զոհաբերելով մեր արժեքները՝ հանուն անվտանգության ոլորտում վայրկենական կարիքների»,-ասել է ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը: