«Գյումրի» ԲԿ տեղափոխված Լերման Սեմյոնովի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք
Tsayg.am-ը գրում է. Հունիսի 15-ին՝ ժամը 2-ին, Արթիկի ոստիկանների ուղեկցությամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արթիկ քաղաքի բնակիչ, 1950 թվականի ծնված Լերման Սեմյոնովն, ում մոտ առկա են եղել ինչպես գանգուղեղային փակ վնասվածք, այնպես էլ այլ խնդիրներ: Տուժածը անցել է ռենտգեն և այլ հետազոտություններ:
Սեմյոնովն ունի գիտակցություն, պատասխանում է բոլոր հարցերին: Ըստ բժշկական կենտրոնի պրոկտոլոգ վիրաբույժ Արմեն Ափինյանի՝ նա Գյումրիում կմնա ևս երկու օր, և դուրս կգրվի հիվանդանոցից:
Առողջանալուց հետո Սեմյոնովին իրավապահները կսպասեն: Նա հաղորդում է տվել, որ դեպքի օրը, ժամը 15:00-ի սահմաններում, Արթիկի տաքսի ծառայությունում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Յուրիկ Ա.-ի թիկունքին` պատճառելով վնասվածք, որից հետո ժամը 15:30-ի սահմաններում Աբովյան-Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում Յուրիկ Ա.-ի եղբայրը` 1964 թ. ծնված Սուրիկ Ա.-ն, ծեծի է ենթարկել իրեն` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Լերմանտ Սեմյոնովը ձերբակալված է: Դանակն առգրավված է: Կատարվում է քննություն: