Քանի՞ քրեական գործ է հարուցվել. զեկույցով հանդես է եկել ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետը

ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության անձնակազմի հետ։

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը, խորհրդակցության օրակարգը նվիրված էր ընթացքիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության քննիչների կողմից հարուցված քրեական գործերի ամփոփմանը:

Հիմնական զեկույցով հանդես է եկել ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը։ Ըստ զեկուցողի՝ 2015թ հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել և վարույթ են ընդունվել 134 քրեական գործ, որոնցից 16-ը՝ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով։

Ոստիկանության պետի տեղակալը հանգամանալի վերլուծելով նշված քրեական գործերի նախաքննության ընթացքն ու արդյունքները, գոհունակություն է հայտնել դրանց որակի ապահովման տեսանկյունից և պահանջել չբավարարվել ձեռքբերուներով ու անշեղորեն պահպանելով օրենքով սահմանված քննության ժամկետները շարունակել նախաքննության օբյեկտիվության լիարժեք ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս