Էլէներգիայի սակագինը բարձրացնելու պատճառներից մեկը ՀԷՑ–ի հաշվին նաիրիտցիներին տված աշխատավարձն է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Էլէներգիայի սակագինը բարձրացնելու փաթեթի մեջ ներառված են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերին» այլ ընկերությունների ունեցած անհուսալի պարտքերը: Այս պահի դրությամբ դա ընդհանուր առմամբ կազմում է մոտ 5 միլիարդ դրամ:

ՀԷՑ-ի նկատմամբ ամենամեծ անհուսալի պարտք կուտակած ընկերությունը «Նաիրիտն» է: Մինչ այժմ խոսվում է, որ «Նաիրիտի» ունեցած պարտքը ձևավորվել է ՀԷՑ-ից ստացած էլէներգիայի դիմաց վճարումներ չիրականացնելու պատճառով: Սակայն մեր ունեցած տեղեկություններով, պարտքի մեծ մասը ձևավորվել է այն պատճառով, որ կառավարությունը ՀԷՑ-ին խնդրել է պարտք տալ «Նաիրիտին»՝ վերջինիս աշխատակիցների աշխատավարձի մի մասը փակելու համար:

Թե որքա՞ն գումար է հատկացրել ՀԷՑ-ը, դրանով քանի՞ ամսվա պարտք է փակվել առայժմ անհայտ է: Բայց ՀԷՑ-ի տված պարտքը հետագայում չի մարվելու և ըստ ընկերության ներկայացրած սակագների բարձրացման հիմնավորումների, ամբողջ ծավալով ներառվելու է սակագնի մեջ: Ստացվում է, որ կառավարությունը նաիրիտցիներին ունեցած պարտքի մի մասը փակելու է հոսանքի սակագինը բարձնելու հաշվին»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս