Թբիլիսիում զոհերի թիվը հասել է 13-ի
Թբիլիսիում հունիսի 14-ի գիշերը տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհ է դարձել 13 մարդ, այսօր հայտնել է Պետական անվտանգության ու ճգնաժամերի կառավարման խորհրդի մամլո ծառայությունը, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
«Մենք հաստատում ենք տեղեկությունը այն մասին, որ մահացել է 13 մարդ, 9 մարդ համարվում է անհետ կորած»,-ասվում է մամլո հաղորդագրությունում:
Ջրհեղեղի հետևանքով Թբիլիսիում քանդվել էր կենդանաբանական այգին, շների համար մասնավոր ապաստարանը, բնակելի տներ, քաղաքի կենտրոնական փողոցներն ու վնասվել էին ենթակառուցվածքները: