Վրաստանի վարչապետը խնդրում է Թբիլիսիի բնակիչներին զերծ մնալ մեքենաներ վարելուց
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիմել է թբիլիսցիներին՝ խնդրելով ավտոմեքենաներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Թբիլիսիում լուրջ խնդիրներ կան, աշխատանքների իրականացման ժամանակ ստեղծվում են լրջագույն խնդիրներ: Այդ պատճառով ցանկանում եմ ևս մեկ անգամ խնդրել բնակչությանը առանց ծայրահեղ անհրաժեշտության չօգտվել ավտոմեքենաներից, քանի որ դա աշխատանքների իրականցման ժամանակ խնդիրներ ու խոչընդոտներ է առաջացնում»,-այսօր հայտարարել է Ղարիբաշվիլին: