Բաժիններ՝

«Դիլետանտական բաներ ստեղից ասել չի կարելի». Մելքումյանը՝ Փոստանջյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ռեկորդակիր է շահագործման տեսակետից, քանի որ խորհրդային տարիների 8 մլն տոննայի փոխարեն ներկայումս 21մլն տոննա է արդյունահանում, և  դա դրական է, քանի որ ժամանակի ընթացքում հանքաքարերը գրավչությունը կորցնում են ու ով գիտի, թե ինչքանով շահավետ կինի 20 տարի հետո արդյունահանելը:

Նա պնդեց, թե հայ միտքը, գիտնական Սամվել Ոսկանյանը ներգրավված են նախագծում: Ըստ Մելքումյանի՝ առաջին հերթին ողջունելի է, որ ներդրումեր են բերում:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքին և տեղից արտահայտված դժգոհություններին ի պատասխան՝ ԲՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Տպավորությունը էնպիսին է, որ պետք է գործից հասկանաք, նոր խոսեք: Դիլետանտական բաներ ստեղից ասել չի կարելի»:

Մելքումյանը դրվատանքով խոսեց, որ նոր «պրոդուկտներ» են ստանալու, հարկային մուտքերն են ավելանալու և նորդրողներ բերողին պետք չէ «պրետենզիաներ» ներկայացնել: Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն երկու ձեռքով կողմ է քվեարկելու նման ծրագրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս