Բաժիններ՝

24 ընտանիք զրկվել է տնից. կա զոհ. Մեղրիի հրդեհի պատճառն ու մանրամասները. news.am

Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է շենքի բնակիչներից մեկը՝ մոտ 75-ամյա մի կին, ծխի պատճառով նրան չեն կարողացել տարհանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ այրվածքներ ստացածներ չկան, տարհանել են 24 ընտանիք՝ մոտ 60 հոգի: Քաղաքապետից տեղեկացանք, որ այրվել է ոչ միայն երեքհարկանի շենքն ամբողջությամբ, այլեւ կողքի սեփական տունը, իսկ հրդեհի պատճառը բնակիչներից մեկի անզգուշությունն է եղել: «2-րդ հարկի բնակչուհին՝ միայնակ ապրող, մեծ կին է, փորձել է միացնել գազի բալոնը, բայց չի կարողացել, դուրս է եկել տնից, արտահոսք է եղել, այդպես ամբողջ շենքը այրվել է, 60-ականների փայտի շենք էր՝  բաղդադի, 3 հարկանի, նախորդ տարի էլ տանիքն էինք վերանորոգել»,-ասաց քաղաքապետը:

Արշավիր Հովհաննիսյանը նշել է, որ այդ շենքը մոտ է իր տանը, պատահմամբ առավոտյան, 06.45-ին, արթուն էր եւ պատուհանից նայում էր, երբ տեսավ ծուխը, միանգամից իջավ ներքեւ ու անցավ գործի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս