Բաժիններ՝

ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Կիևի վրա. Բելգիայի ԱԳՆ ղեկավար

Մինսկի պայմանավորվածությանը այլընտրանք կարող է լինել միայն անորոշ ժամանակով սառեցված կոնֆլիկտը կամ որ ավելի վատ է՝ «թեժ» զինված կոնֆլիկտը. թե´ մեկը, թե´ մյուսը անթույլատրելի են, կարծում է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդիե Ռեյնդերսը, ով հանդես է եկել Բրյուսելում՝ Կրան-Մոնտանա ֆորումում, հայտնում է Sputnik-ը:

«Մեր ռուս գործընկերների հետ հարաբերությունների կարգավորումը կախված է լինելու Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի լավացումից: Մինսկի համաձայնագրերի պայմանները ամբողջական ծավալով կարող են իրականացվել միայն երկու կողմերի կողմից»,-ասել է Ռեյնդերսը՝ հանդես գալով ֆորումում:

Սյդ պատճառով էլ նա կարծում է, որ ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի ոչ միայն Մոսկվայի, այլև Կիևի վրա, հայտնում են ԶԼՄ-ները:
«Կիևին պետք է պարտադրվի բարեփոխումների իրականացում, այդ թվում՝ սահմանադրական ու սոցիալական»,-հայտարարել է Ռեյնդերսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս