Արա Աբրահամյանը քաղաքական լուրջ ամբիցիաներ ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր կրկին Հայաստան կժամանի «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Այս անգամ ևս «ընտանեկան» առիթով, ամուսնանում է նրա միակ քրոջ դուստրը: Աբրահամյանի այցերը Հայաստան միայն արտաքուստ են «մասնավոր», մեր ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝Արան, ինչպես 2003-ին, այժմ էլ լուրջ ամբիցիաներ ունի իր քաղաքական ապագայի առնչությամբ:

Հիշեցնենք, որ 2003-ին նրա ամբիցիաները դուր չեկան Ռոբերտ Քոչարյանին, և վերջինս Արայի ձեռքից վերցրած ՀՀ անձնագիրը մինչ այժմ չի վերադարձրել նրան: Դրա արդյունքում էլ Արա Արշավիրովիչին իր թևի տակ «քաշեց» Սերժ Ազատիչը» ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս