Մոսկվայի բնակիչը ընկել է 11-րդ հարկից ու ողջ մնացել
Մոսկվայի հարավում 11-րդ հարկից մարդ է ընկել ու ողջ մնացել, հայտնու է նորությունների «Մոսկվա» գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Տրիֆոնմիվա փողոցի թիվ 36 շենքում:
«Մարդն ընկել է 11-րդ հարկից բնակելի տան մուտքի ծածկի վրա: Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները: Նախնական տեղեկություններով՝ տուժածը ողջ է»,-հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: