Երևանում նշելու են յոգայի միջազգային օրը
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Երևանի քաղաքապետարանը հունիսի 21-ին հրավիրում են նշելու Յոգայի միջազգային օրը, որն այս տարի նշվում է առաջին անգամ՝ 2014 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի որոշումից հետո: Այս մասին հայտնում են ARMACAD ընկերությունից:
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը հունիսի 12-ին, 13-ին և 21-ին կազմակերպելու են յոգային նվիրված մի շարք միջոցառումներ, որոնց մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` International Day of Yoga 2015, Yerevan: