Ադրբեջանում Ավստրիայի դեսպանը հետամուտ կլինի ավստրիացի մարզիկների վրաերթի գործի հետաքննությանը

haqqin.az-ի տեղեկություններով՝ Ադրբեջանում կայանալիք առաջին Եվրոպական խաղերի նախօրեին ավստրիացի մարզիկների հետ պատահած դժբախտ դեպքի առնչությամբ Ադրբեջանում Ավստրիայի դեսպան Աքսել Վեխան պետք է հանդիպի Ադրբեջանի անվտանգության մարմինների հետ:

«Մենք ցանկանում ենք հետևել հետաքննությանն ու համոզվել, որ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվելու»,-ասել է Վեխան գործակալության թղթակիցներին:
Հիշեցնենք, որ ավստրիացի մարզիկները երեկ Եվրոպական խաղերի մարզիկների ավանի տրանսպորտային դեպոյում վթարի էին ենթարկվել: 3 մարզիկ տեղափոխվել էր հիվանդանոց:

Տեսանյութեր

Լրահոս