Բաժիններ՝

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանությունը հերքում է. Բաքվում ռուս ու ուկրաինացի մարզիկների միջև բախում չի եղել

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանությունը հերքել է ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունը, թե Բաքվում ռուս ու ուկրաինացի մարզիկների միջև կռիվ է տեղի ունեցել, գրում է Trend-ը:

Դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ Բաքվի կենտրոնում կամ կամ Օլիմպիական ավանում ուկրաինացի ու ռուս մարզիկների միջև իբր տեղի ունեցած բախումները ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ
Ադրբեջանի ՆԳՆ ծառայությունը նույնպես հերքել է մարզիկների միջև կոնֆլիկտի առկայությունը, գրում է գործակալությունը:

Հիշեցնենք, որ երեկ մի շարք ԶԼՄ-ներ տարածեցին տեղեկություն այն մասին, որ իբր ռուս ու ուկրաինացի մարզիկները կռվել են Բաքվի ատլետների ավանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս