Դատարանը կավատության մեջ մեղադրվող ԱՄՀ նախկին ղեկավարին անմեղ է ճանաչել
Կավատության մեջ մեղադրվող Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ (ԱՄՀ) Դոմինիկ Սթրոս Կանը ֆրանսիական Լիլ դատարանի որոշմամբ անմեղ է ճանաչվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդկերպ, դատարանը վստահություն է հայտնել, որ սկանդալային ֆինանսիստը մարմնավաճառների չի մատակարարել ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում խոշոր միջոցառումների ժամանակ:
Նրա հետ միասին դատական գործով անցնում էր 13 մարդ: Դատական նիստի ընթացքում դատարանը լսել է զանգվածային գինարբուքների մասին պատմության մանրամասները, որոնք ենթադրաբար անցել են նախկին պաշտոնյայի մասնակցությամբ:
Ընդ որում՝ Սթրոս-Կանը միշտ հերքել է, որ իմացել է այն մասին, որ կանայք, ովքեր եղել են իր հետ խնջույքներին, եղել են մարմնավաճառներ:
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ազդեցիկ գործիչը հրաժարվեց ԱՄՀ ղեկավարի իր պաշտոնից այն բանից հետո, երբ մեղադրվեց Նյու Յորքում 2011թ. հյուրանոցի աղախնին բռնաբարելու փորձի մեջ: