Պուտինը պետական մրցանակ է հանձնել Չուլպան Խամատովային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ դերասանուհի Չուլպան Խամատովային է հանձնել մրցանակ, որը շնորհվել է թատերական ու կինոարվեստների զարգացման գործում ունեցած ավանդի համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է Կրեմլում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Խամատովան, 5 մլն ռուբլի չափով գումարը նվիրաբերելու է «Նվիրիր կյանք» հիմնադրամին, որը զբաղվում է քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնություն տրամադրելով:
«Այդ 5 մլն ռուբլին ես նվիրաբերում եմ հիմնադրամին, որը կգնի հատուկ բժշկական սարքավորումներ Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական հիվանդանոցի համար, ինչի շնորհիվ երեխաները կկարողանան ստանալ վերականգնողական որակյալ կուրս ծանր ու դժվարին բուժումից հետո»,-ասել էր դերասանուհին: