Բերդի սահմանագոտում աշխատատեղեր են ստեղծվում
Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից տեղեկացանք, որ «Տավուշ տեքստիլ» ընկերության կողմից Բերդի տարածաշրջանում կատարվում են արտադրական շենքերի կառուցման աշխատանքներ: Սահմանամերձ Չորաթան գյուղում ավարտին է մոտենում արտադրական մասնաշենքի կառուցապատումը:
Մեկուկես ամիս հետո այստեղ կաշխատի 80 տեքստիլագործ, ովքեր գործին զուգահեռ իրենց մասնագիտությունը կուսուցանեն նորեկներին: Արտադրական շենքի կառուցապատման աշխատանքներ են կատարվում նաեւ սահմանամերձ Արծվաբերդում: «Տավուշ տեքստիլ» ընկերությունը Բերդ քաղաքում եւս արտադրանք կթողարկվի: