Բաժիններ՝

Լարված իրավիճակ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջներ և ոստիկանության ծառայողներ. shamshyan.com

Արդեն 1,5 ժամ է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Դեղատան 4 շենքի բակում:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ շինարարական աշխատանքներ իրականացնող «Ռենկո» ընկերության կատարած անփույթ գործողությունների հետևանքով շենքն ամբողջովին դարձել է վթարային:

Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ բազմաթիվ անգամներ դիմել են պատկան մարմիններին, սակայն՝ ոչ մի արդյունք: Նրանք չգիտեն, թե ինչ է լինելու: Շինարարական աշխատանքներն անգամ ողջ գիշերն են կատարվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված շենքում բնակվում է 11 ընտանիք՝ մոտ 40 մարդկանցով, որոնց մեջ կան ծերեր, մանկահասակներ և հաշմանդամներ: Բնակիչներն ասում են նաև, որ եթե այս անգամ հարցը չլուծվի, ապա իրենց այլ ելք չի մնում, քան ընտանիքներով բողոքի ակցիաներ սկսեն կառավարության առջև:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս