Կիևի մերձակայքում նավթաբազայի մոտ դի է հայտնաբերվել
Կիևի մերձակայքում այրվող նավթաբազայի մոտ հայտնաբերվել է դիակ, այդ մասին հայտնում է «112 Ուկրաինան»:
«Հետախուզության ժամանակ հայտնաբերվել է մարդկային մարմին: Տեղեկությունը փոխանցվել է ներքին գործերի մարմիններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նավթամբարներում դեռ այրվում է 3 ամբար՝ 900 խմ տարողությամբ: