Աստղագուշակ Ջունան պլանավորել էր երեխա ունենալ իր մահացած որդուց
Հայտնի աստղագուշակ Ջունա Դավիթաշվիլին պլանավորել էր երեխա ունենալ, ում կենսաբանական հայրը պետք է լիներ իր որդին՝ 2001թ. ավիավթարից մահացած Վախթանգը: Ինչպես հաջողվել է պարզել LifeNews-ին, որդու մահից հետո Ջունան սառեցրել էր նրա սերմնահեղուկը՝ հույս ունենալով ապագայում դառնալ փոխնակ մայր:
«Ես Ջունայի հետ հանդիպել եմ ավելի քան 10 տարի առաջ: Նա եկել էր իր շքախմբով ու խնդրում էր կլոնավորել իր մահացած որդուն: Ես նրան բացատրեցի, որ դա անհնար է, քանի որ կլոնավարման համար հարկավոր են կենդանի բջիջներ, իսկ որդին այդ ժամանակ վաղուց մահացած էր»,-պատմել է Մոսկվայի մասնավոր կլինիկաներից մեկի տնօրենը՝ Սերգեյ Յակովենկոն:
Սակայն որոշ ժամանակ անց բժշկին զանգահարում է Ջունայի մտերիմ ընկերուհին ու պատմում, որ իրենք ունեն Վախթանգի սառեցրած սերմնահեղուկը ու այն շուտով կբերեն կլինիկա: Ինչպես պարզվել է, 26-ամյա երիտասարդի մահից հետո սերմնահեղուկը դիահերձարանից վերցրել էին հատուկ այդ նպատակով այնտեղ ժամանած Գինեկոլոգիայի ու մանկաբարձության ինստիտուտի մասնագետները:
Յակովենկոյի խոսքով՝ Ջունան ինքն է ցանկացել հանդես գալ փոխակ մոր դերում, սակայն բժշկին մեծ ջանքերի գնով է հաջողվել համոզել հետ կանգնել այդ մտքից, քանի որ Ջունայի առողջական վիճակը գնալով վատանում էր ու նա չէր կարողանա դիմանալ հղիության ծանրությանը: Արդյունքում՝ 66-ամյա Ջունան համաձայնել է, որ իր ապագա թոռան համար փոխնակ մայր դառնա որդու սիրեցյալը:
Յակովենկոյի խոսքով՝ առաջացել էր ևս մեկ խնդիր՝ սերմնահեղուկի մեծ մասը վատ պահպանվելու հետևանքով ոչ պիտանի էր դարձել բեղմնավորման համար:
Սակայն, այդ գաղափարով տարված կինը, բժշկի խոսքով, ազդել էր սերմնահեղուկի որակի վրա, ու դրանք սկսել էին կենդանության նշաններ տալ: Ներկայում կենսաբանական նյութը նախկինի պես գտնվում է կլինիկայում:
Հիշեցնենք, որ հայտնի աստղագուշակը մահացել է Մոսկվայում հունիսի 8-ին: