Բաժիններ՝

Մշակույթի նախարարությունում Ազգային պատկերասրահի տնօրենին են ընտրում

Այս պահին Մշակույթի նախարարությունում տեղի է ունենում Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը:

Ինչպես նախապես հայտնել էինք՝ տնօրենի պաշտոնի համար մրցում է երեք թեկնածու՝ Արման Ծատուրյանը, Արթուր Ավագյանը և Սաթենիկ Վարդանյանը: Անձնակազմի կառավարման բաժնի պետ Էլմիրա Մուրադյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի որոշմամբ երեք թեկնածուների տվյալները համապատասխանում են նախապես հայտարարված մրցույթի և կառավարության որոշման պայմաններին, և մրցույթն արդեն մեկնարկել է:

Մրցույթը կանցկացվի երկու՝ թեստավորման և հարցազրույցի փուլերով, իսկ արդյունքների հրապարակումը կախված է հանձնաժողովի որոշումից. ըստ Մուրադյանի՝ արդյունքները սովորաբար հայտնի են դառնում հենց նույն օրը:

Հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից, նախագահը Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն է, անդամներն են՝ Արա Հակոբյանը, Անատոլի Գրիգորյանը, Արևիկ Պետրոսյանը, Վիգեն Ղազարյանը, Հակոբ Սիմոնյանը, Հենրիկ Սոլախյանը, Արմինե Խաչատրյանը:

Անձնակազմի կառավարման բաժնի պետ Էլմիրա Մուրադյանը տեղեկացրեց, որ մեկ ժամից կավարտվի մրցույթի առաջին փուլը, և միայն այդ ժամանակ պարզ կդառնա՝ երեք թեկնածուներից ով կանցնի երկրորդ փուլ: Ամենայն հավանականությամբ, այսօր արդեն պարզ կդառնա երկրի խոշորագույն մշակութային հաստատություններից մեկի՝ Ազգային պատկերասրահի նոր տնօրենի անունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս