Բաժիններ՝

Թուրքիայի ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը պայմաններ է առաջադրել «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար, հայտնում է թուրքական Kanal7-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ համաձայն ընդդիմության պայմանների՝ կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու 2 տարով պետք է դառնա երկրի վարչապետ:

Բացի այդ՝ Թուրքիայի խորհրդարանը պետք է գլխավորի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներից մեկը: Ընդդիմությունը նաև պահանջում է արդարադատության, ներքին գործերի, կրթության նախարար նշանակել Ժողովրդահանրապետական կուսակցության իր պատգամավորներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս