Ռուպերտ Մերդոկն իր որդուն նշանակել է 21 Century Fox-ի ղեկավարի պաշտոնում
Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը իր որդի Ջեյմսին նշանակել է 21 Century Fox-ի ղեկավարի պաշտոնում, գրում է The Financial Times-ը:
Մերդոկի երկրորդ որդին՝ Լաքլան Մերդոկը, կզբաղեցնի ընկերության համանախագահի պաշտոնը: Անձամբ Մերդոկը նախկինի պես կմնա 21 Century Fox-ի համանախագահի պաշտոնում: Ինչպես հայտնում է RBK-ն, ընկերության ղեկավարի հնարավոր փոխարինման մասին հայտնի է դարձել դեռ նախօրեին:
2013թ. News Corporation-ը բաժանվեց 21st Century Fox-ի ու News Corp.-ի: Ներկայում Մերդոկի կողմից վերահսկվող կառույցներին է պատկանում 120 թերթ, այդ թվում՝ The Wall Street Journal-ը, Fox հեռուստաալիքների ցանցը, HarperCollins հրատարակչությունն ու այլ ակտիվներ: