Բաժիններ՝

Բաքվում մեկնարկել են առաջին Եվրոպական խաղերը

Այսօր Բաքվում մեկնարկել են առաջին Եվրոպական խաղերը: Ինչպես հայտնում է APA-ն, Բաքվի ջրային մարզաձևերի կենտրոնում սկսվել են սինքրոն լողորդների մրցումները:

Ծրագրին կմասնակցի 20 երկրի մարզիկ, այդ թվում՝ Ադրբեջանից, Սլովակիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Իսպանիայից, Չեխիայից, Թուրքիայից ու Ուկրաինայից:
Այս պահին առաջատարները ռուս լողորդներն են՝ Վալերիա Ֆիլիենկովան ու Դարյա

Կուլագինան, երկրորդ տեղում ուկրաինացի մարզիկներն են, ապա Իսպանիան ներկայացնող լողորդները:

Եվրոպական խաղերը կշարունակվեն մինչև հունիսի 28-ը:
Ընդհանուր առմամբ՝ Բաքվում կանցկացվի 20 մարզական մրցություն՝ 16-ը՝ օլիմպիական մարզաձևերից, 4-ը՝ ոչ օլիմպիական:  Խաղերին մասնակցում է ավելի քան 6 հազար մարզիկ:

baku 2015

baku 2015.jpg1

baku 2015.jpg2

sinxron_uzguculuk_120615_11

sinxron_uzguculuk_120615_13

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս