Բաժիններ՝

Երրորդ երկրների քաղաքացիները այսուհետ կկարողանան Վրաստան գնալ առանց Շենգենյան կամ ԵՄ այցագրի

Վրաստանի «Արտասահմանցիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» օրենքում կատարված փոփոխություներ կատարելու հիման վրա արտասահմանցի քաղաքացիների համար կվերացվեն մի շարք սահմանափակումներ, որ գոյություն ունեին մինչ օրս, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Մասնավորապես, Վրաստանի կառավարությունը հաստատել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են առանց այցագրի 1 տարվա ընթացքում գտնվել Վրաստանում:

«Խոսքը այն երկրների մասին է, որոնց հետ Վրաստանը չի ունեցել առանց այցագրային ռեժիմ, միայն սահմանված է եղել 180 օրվա ընթացքում երկրում մնալ ընդամենը 90 օր: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով՝ «Վրաստանի կառավարությունը նույնպես հաստատել է այն երկրների ցանկը, որոնց բնակիչները, որ ունեն այցագրեր կամ կեցության իրավունք, կարող են գալ, Վրաստանում գտնվել առանց այցագրի 90 օր՝ նախատեսված 180 օրերից ցանկացածում»:Այդ երկրները աչքի են ընկնում հուսալիությամբ, անվտանգության քաղաքականությամբ, դրանք առաջին հերթին ԵՄ ու Շենգենյան գոտում գտնվող երկրներն են, ինչպես նաև Ավստրալիան, ԱՄՆ-ը, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Իսրայելը, Կանադան ու Կորեան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս