Ջրագծի վթար Երևանում
Հունիսի 11-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ ջրալցվում է Երևանի Մալխասյանց փողոցի թիվ 37 հասցեում գտնվող «Ռ և Վ կոմֆորտ» ՍՊԸ-ին պատկանող տարածքը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պահեստի ետնամասում գտնվող Արղության փողոցում` գետնի տակ, տեղի է ունեցել ոռոքման ջրագծի վթար, ինչից պարբերաբար ջրալցվում է «Ռ և Վ կոմֆորտ» ՍՊԸ-ի թիվ 32 պահեստը:
Դեպքի մասին տեղեկացվել է Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման տեղամասի աշխատակիցը: