Բաժիններ՝

Քրդերը պատրաստ են կոալիցիա կազմել Էրդողանի հետ

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը չի բացառել իր կուսակցության մասնակցությունը Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում կոալիցիան կառավարության ձևավորմանը, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք պատրաստ ենք ամուր ընդդիմություն ստեղծել խորհրդարանում, սակայն, միևնույն ժամանակ, բաց ենք կոալիցիայի համար: Սակայն կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ բանակցություները պետք է կատարվեն նախագահական պալատից դուրս»,-ասել է Դեմիրթաշն այսօր Անկարայում:

Ավելի վաղ Դեմիրթաշը հայտարարել էր, որ իր կուսակցությունը չի մասնակցի կոալիցիան կառավարության ձևավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս