Վաչե Գաբրիելյանը խորհուրդ է տալիս բավարարվել ունեցածով

Մարդիկ կսկեն լավ ապրել և բավարարված կլինեն իրենց կյանքով, երբ կփոխեն իրենց վերաբերմունքը լավ ապրելու վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նա հիշեցրեց չին փիլիսոփաների խոսքը, որ մարդը երջանիկ կլինի այն ժամանակ, երբ սովորի բավարարվել ունեցածով:

«Մարդիկ մտածում են, որ ժողովուրդը և կառավարությունը միասին կերտում են ՀՀ ապագան»,- ասաց Վ.Գաբրիելյանը:

Նա նշեց, որ երեկ հանդիպել է Լատվիայի դեսպանի հետ, և Լատվիայից, Լիտվայից ևս արտագաղթը մեծ է.

«Տնտեսական օրինաչափությունն ակնհայտ է և գործում է աշխարհի բոլոր երկրներում ու տարածաշրջանում: Եթե միասնական աշխատանքային շուկայում վարձատրում են բարձր, արտագաղթ միշտ տեղի է ունենում»:

Հարցին՝ ինչո՞ւ կառավարությունը չի հետևում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին ու հրաժարական չի տալիս, քանի որ չի ապահովել Սերժ Սարգսյանի խոստացած 7% տնտեսական աճը, Վ.Գաբրիելյանը պատասխանեց, որ դա նշաձող է և այդ նշաձողին միջին կտրվածքով կառավարությունը ձեգտելու է, սակայն տնտեսական իրողությունը փոխվել է:

 

Տեսանյութեր

Լրահոս