Զվարթնոցում թեժ է լինելու. Պորտուգալիան ժամանում է Երեւան
                                    Այսօր Երեւան կժամանի Պորտուգալիայի ազգային հավաքականը: Հունիսի 13-ին Հայաստանի ընտրանին պորտուգալացիներին հյուրընկալելու է «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում:
Պորտուգալիայի հավաքականին եւ նրա առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին «Զվարթնոցում» պատրաստվում են դիմավորել հարյուրավոր ֆուտբոլասերներ: Armsport.am-ին հայտնի դարձավ, որ Պորտուգալիային հավաքականին «ջերմ» հյուրընկալություն են նախապատրաստել նաեւ Հայաստանի հավաքականի երկրպագուները:
Ավելացնենք, որ Պորտուգալիան Հայաստան է ժամանելու Թբիլիսիից, որտեղ վերջին օրերին նախապատրաստվում էր ընտրկական փուլի առաջիկա մրցավեճին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    