Մահացել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետը ֆիքսող բացառիկ լուսանկարների հեղինակը
Ուկրաինացի լուսանկարիչ Իգոր Կոստինը, որը ենթադրաբար համարվում է առաջին մարդը, ով լուսանկարել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի պայթյունի հետևանքները 1986թ. ապրիլին, մահացել է ՃՏՊ-ի հետևանքով 78 տարեկանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայություն՝ վկայակոչելով նրա կնոջը՝ Աննային:
ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկի պայթյունից մի քանի ժամ անց Կոստինը գործընկերների հետ ուղղաթիռով մեկնել էին աղետի վայր: Չեռնոբիլի ԱԷԿ-ում աշխատելիս լուսանկարիչը ստացել էր ռադիացիայի բարձր մակարդակ՝ մոտ 150 ռենտգեն:
Իր աշխատանքի դիմաց նա արժանացել է լուսանկարչական արվեստի ոլորտում ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ World Press Photo-ին: