Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծի գործով անցնում են նաև կրտսեր որդին ու եղբայրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Մուշեղ եւ Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են անցնում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տուժող Զաքարյանները նախորդ օրն այս գործով ձերբակալված Սուրիկ Խաչատրյանի վարորդի` Արագած Ղեւոնդյանի որդու` Դերենիկ Ղեւոնդյանի եւ Սյունիքում հայտնի Յուրկայի (մարզպետի մորաքրոջ թոռն է) անուններից բացի՝ նշել են, որ դեպքին մասնակից են եղել նաեւ մարզպետի կրտսեր որդին` Տրդատ Խաչատրյանը, եւ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը: Ենթադրվում է, որ խոսքը Սեյրան Խաչատրյանի կամ նույն՝ հանրահայտ Աղալարի մասին է, որի անվան հետ բազմաթիվ քրեական պատմություններ են կապվում»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս