Դոնեցկն ու Լուգանսկը հայտարարել են ՌԴ կազմի մեջ մտնելու ցանկության մասին
Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները հայտնել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ցանկության մասին, հայտնում է RT-ն:
Այս մասին ասված է Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների լիազոր ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ՝ Դենիս Պուշիլինի և Վլադիսլավ Դայնեգոյի կոնտակտային խմբում:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը անկասկած Ղրիմը համարում են Ռուսաստանի մաս: Ավելին, մեր հանրապետությունները նույնպես կցանկանային մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ»,- փաստաթղթից մեջբերում է կատարել նորությունների դոնեցկյան գործակալությունը: