Բաժիններ՝

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում ազատել ադրբեջանցի լրագրողներին ու բլոգերներին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դիմել է Ադրբեջանում անցացվող առաջին Եվրոպական խաղերի հովանավորներիին՝ կոչ անելով «աչք չփակել խախտումների վրա հանուն սեփական հետաքրքրությունների ու պաշտոնապես խնդրել ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված 12 լրագրողներին ու բլոգերներին, հայտնում է haqqin.az-ը:

«Եվրոպական խաղերի հարգելի հովանավորներ, McDonald’s-ի, Coca-Cola-ի, Motorola-ի ու այլ միջազգային ընկերությունների ղեկավարներ: Մի քանի օր դուք ուշադրության կենտրոնում կլինեք որպես Բաքվի պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերի պաշտոնական հովանավորներ ու գործընկերներ: Թույլ կտա՞ք, ձեր տնտեսական շահերը կուրացնեն ձեզ մարդու իրավունքների մասին հարցում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի հավանավորներն են British Petroleum-ը, Соса Соlа-ն, McDonalds-ը, Motorola-ն, Nestle-ն, Procter & Gamble-ը, Sitecore-ն, Tissot-ն ու այլ ընկերություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս