Բաժիններ՝

Քեմերոնը կարծում է, որ պատժամիջոցներից տուժած ԵՄ երկրները փոխհատուցում չեն ստանա

Եվրամիության երկրները, որոնք տուժել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից, կարող են փոխհատուցման հույս չունենալ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հայտնում է RIA Novosti-ն:

Նա նաև կոչ է արել եվրոպական երկրներին զգույշ լինել փոխհատուցումների հարցում: «Ինչ վերաբերում է ԵՄ մյուս երկրներին օգնության տրամադրմանը, կարծում են, պետք է զգույշ լինել:

Մեր փաստարկն այստեղ պետք է լինի ոչ այնպիսին, որ մենք փոխհատուցենք ԵՄ առանձին երկրներին հասցված վնասը, սակայն դա մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակում է, որպեսզի իրավունքի վրա հիմնված համաշխարհային համակարգը շարունակի աշխատել ու որպեսզի Ռուսաստանը այն չխախտի: Այսինքն՝ այդ փաստարկը պետք է առաջնային լինի»,-ասել է Քեմերոնը Ներկայացուցիչների պալատի նիստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս