Պուտինն ու Իտալիայի վարչապետը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին այսօր Իտալիայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր ու ընդգծել Մինսկի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք կիսում ենք հիմնարար սկզբունքը: Այն կայանում է նրանում, որ Մինսկի համաձայնագիրը ուղենշային է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Բարի կամքի բոլոր մարդիկ աշխատում են այն բանի վրո, որ այդ համաձայնագրերը կյանքի կոչվեն լիարժեքորեն ու թույլ տան կանխարգելել ճգնաժամն Ուկրաինայի տարածքում»,-հայտարարել է Ռենցին Պուտինի հետ բանակցություններից հետո:
Բացի այդ՝ նա հայտարարել է, որ մտադիր է ՌԴ նախագահի հետ հանդիպել նոյեմբերին կայանալիք G20-ի շրջանակում: