Բաժիններ՝

«5 բան, որ չպիտի անեն աղջիկները». մեկնաբանում է «Վիտամինցի» Վաչեն

Ուշադրության կենտրոնում լինելու համար աղջիկներն ինչ ասես, որ չեն անում և երբեմն կորցնում են կարելիի ու անկարելիի թույլատրելի սահմանը: BlogNews.am-ը հայտնի տղամարդկանցից հետաքրքրվել է, թե ինչն է նրանց նյարդայնացնում աղջիկների մեջ։

Մեր շարքի առաջին հերոսը «Վիտամինցի» Վաչեն է, ում նյարդայնացնում են աջակողմյան ղեկով մեքենա վարող աղջիկները։ «Աղջիկները հիմնականում անփորձ վարորդներ են, 3100 դոլար են հավաքում, «տառական» մակնիշի աջ ղեկով մեքենա գնում։ Մեր երթևեկությունը, սակայն, հարամարեցված չէ աջակողմյան ղեկով մեքենաներին, նրանք էլ անփորձ են, ինչն ավելի է բարդացնում վիճակը և մեծ վթարների պատճառ դառնում։ Աջակողմյան ղեկով նույնիսկ փորձառու վարորդն է դժվարանում, էլ չեմ ասում սկսնակների համար»,- նշեց հումորիստը, ապա առանձնացրեց ևս 5 երևույթ, որ աղջիկները չպիտի անեն։

1. Չեմ սիրում, երբ աղջիկները չափից ավելի շատ շպարով գալիս են մարզասրահ։ Իհարկե, առօրյայում ամեն մարդ պետք է իր դիմագծերին համապատասխան մինիմալ շպար օգտագործի. եթե աղջիկն այնքան թերություն ունի, որ առանց «մետլախագյաջային» միջամտության չի կարող, դեմ չեմ։) Սակայն եթե ամեն ինչ լավ է, ուղղակի իր ճաշակն է այդպիսին, որպես տղամարդ՝ իմ կողմից անհանդուրժելի է շատ շպարը։

vache1

2. Չեմ կարող ասել, որ նյարդայնանում եմ, բայց տհաճ են լցրած շուրթերը։ Բնական շուրթերն այդպես չեն լինում, եթե բնականից այդպես լիներ, հիվանդության կնմանվեր։ Առհասարակ, դեմ եմ արհեստական բնույթի ցանկացած միջամտության, որը միտում ունի աղջկան «տիկնիկանման» դարձնել։ Եթե ինչ-որ թերություն կա, որը պետք է շտկել, օրինակ՝ քիթը, դեմ չեմ, բայց երբ աղջիկները գնում են «թրենդի» հետևից ու ապականում սեփական մարմինը, շատ վատ է։

3 Չեմ սիրում, երբ օծանելիքն այնքան շատ են օգտագործում, որ երևակայական հետք է մնում, այսինքն՝ աղջիկն անցնում է, բայց 30 րոպե հետո կարող ես նրա հետքը գտնել, գնալ հոտով ու հասնել աղջկան։ Անգամ բնության մեջ կենդանիներն այնպես են անում, որ գազանները հոտով չգտնեն իրենց, տվյալ դեպքում՝ եթե աղջիկներն օծանելիքով թողնում են իրենց հետքը, «գազաններին» մարտահրավեր են նետում։

vache2

4. Ճյուղավորված մազեր. սա «no comment» է։

5 Չեմ սիրում, երբ աղջիկն անկեղծ չէ իր և հասարակության հետ, ներկայանում է այնպիսին, ինչպիսին չէ։ Օրինակ՝ շրջապատում ուրիշ տոնով է խոսում մայրիկի հետ, տանը՝ այլ կամ ասում է՝ ես հայկական երգեր չեմ լսում, բայց հարսանիքներին թաքուն պարում է հայկական ռաբիս երաժշտության տակ։

Ինչ խոսք, բոլորն էլ ստում են, նույնիսկ երեխան, երբ լացում է, որպեսզի իրեն գրկեն, բայց նրա ոչ մի տեղը չի ցավում, արդեն ստում է, սակայն երբ սուտը դառնում է էության մի մաս, տհաճ է։ Ստի մի կծիկ կա, որին աղջիկներն էլ են խառնվում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս