Ջեյմս Ուորլիքը հանդիպել է հայ մարզիկների հետ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Twitter-յան էջից տեղեկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Հայաստանը առաջին Եվրոպական խաղերում ներկայացնող հայ մարզիկների հետ:
«Դեսպան Ուորիլիքը հանդիպեց եվրոպական խաղերի մասնակից հայ մարզիկների հետ»,- նշված է գրառման մեջ, որին կից հրապարակվել է նաև լուսանկար: