Բաժիններ՝

ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են General Motors-ին մեղադրել խարդախության մեջ. WSJ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է մեղադրանք առաջադրել ամերիկյան General Motors (GM) ավտոկորպորացիային՝ կապված այն բանի հետ, որ աշխատակիցները թաքցրել են ավտոմեքենաների այրման համակարգում անսարքության մասին տեղեկությունը, ինչի հետևանքով արդեն մահացել է շուրջ 100 մարդ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Նրանց տեղեկությունների համաձան՝ Նյու Յորքի դատախազությունը «կենտրոնացրել է ուշադրությունը այդ մեղադրանքների վրա այն բանից հետո, երբ եկավ եզրակացության, որ GM-ը կատարել է մոլորության մեջ գցող հայտարարություններ ու թաքցրել է թերության մասին տեղեկությունը»:

Նշվում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հույս ունի պայմանավորվածություն ձեռք բերել ընկերության ներկայացուցիչների հետ մինչև տարեվերջ կամ մինչև աշնան սկիզբը:

Թերթի տվյալով՝ դատախազությունը չի բացառում ավտոհսկային մեղադրանքների առաջադրումը նաև այլ հանցավոր գործողություններում, սակայն մանրամասներ դեռ չեն հրապարակվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս