Ադրբեջանում ընդդիմադիր է ազատ արձակվել
Ադրբեջանում դատարանի որոշմամբ ազատ է արձակվել նախօրեին ձերբակալված «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդական կոմիտեի նախագահ Էնվեր Հուսեյնլին, հայտնում է haqqin.az-ը:
Այս մասին տեղեկացրել է ընդդիմադիր ակտիվիստի հայրը՝ Զիյաֆետ Հուսեյնլին:
Նրա խոսքով՝ Էնվերին ազատ են արձակել Սաաթլիի շրջանային դատարանի որոշմամբ ձերբակալումից 2 ժամ անց:
Նշենք, որ ընդդիմադիրին ձերբակալել էին հունիսի 9-ին հասարակական կարգը խախտելու համար, նա դատապարտվել էր 30-օրյա ադմինիստրատիվ կալանքի: