Բաժիններ՝

Պուտինը ու Էրդողանը համաձայնության չեն եկել «Թուրքական հոսքի» վերաբերյալ

Անկարան ու Թուրքիան չեն կարողացել համաձայնության գալ «Թուրքական հոսք» գազատարի վերջնական երթուղու հարցի վերաբերյալ: Այս մասին, հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզին, հայտնել է TRT Haber-ը:

Նրա խոսքով՝ խոսքը գազատարի մոտ 190 կմ երկարությամբ հատվածի երթուղու մասին է, որն անցնելու է Թուրքիայի տարածքով:

Նշենք, որ «Թուրքական հոսք» գազատարի առաջին ճյուղը, որը պետք է Ռուսաստանից Թուրքիայի արևմուտք գազ տեղափոխի, գործարկվելու է 2016-ին:
«Թուրքական հոսք» նախագծի մասին հայտարարվել էր 2014թ. դեկտեմբերին «Հարավային հոսք» նախագծի կասեցումից հետո:

«Թուրքական հոսք» գազատարի երկարությունը կազմելու է մոտ 1100 կիլոմետր, այն ունենալու է չորս ճյուղ, իսկ ընդհանուր թողունակությունը կազմելու է տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս