ԴԱԻՇ-ի զինյալները 90 կգ կշռող հնագույն Ավետարան են այրել
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքում այրել են հնագույն Ավետարան, հայտնում է Interfax-ը:
Նշվում է, որ այն կշռում է մոտ 90 կիլոգրամ:
«Հոգևորականը զինյալներին կոչ է արել վաճառել այդ գիրքը, սակայն նրանք չեն համաձայնել»,-բացատրել է Սիրիայի մուֆթի Սհմադ Բադրեդդին Հասունը, ով այս օրերին գտնվում է Ռուսաստանում:
Հիշեցնենք, որ 2015թ. ԴԱԻՇ-ի զինյալները Իրաքի հյուսիսում ոչնչացրել էին արձանների ու քանդակների հավաքածու, որոնց տարիքը գերազանցում էր մի քանի հազարը:
Հայտնի է դարձել, որ նրանք պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով 10 հազար գիրք: