Պզոն ու Մհեր Սեդրակյանը հանդիպեցի՞ն. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեներալ Մանվելի սենյակ մտնող Մհեր Սեդրակյանին հարցրինք. ասել էիք՝ Լյովիկենց սպանության գործով կգա Պզոն, Ձեզ կտեսնի, եկավ-տեսա՞վ, ի՞նչ գործընթացների մեջ եք էս պահին: «Բարով գա, բարով գնա»: Դեռ չի՞ եկել: «Գա ի՞նչ անի, էլ նոր եղածը եղել է, դնել` նորից շարունակել, իր ինչի՞ն է պետք»:
Իսկ Դուք էդ ռազբիրատներից-բանից պրծա՞ք: «Ես ընդհանրապես ռազբիրատ չեմ անում, էդ իմ ձեռագիրը չէ»: Դե, ասել էիք՝ ձերբակալվածները կխոսեն, ամեն ինչ պարզ կդառնա, ի՞նչ եղավ: «Ճիշտն ասած` ինձ չի հետաքրքրում` ինչ վիճակում է գործը, բայց նորից ասեմ, որ ես ռազբիրատներից հեռու մարդ եմ, ներվերս մի քիչ չի հերիքում երկար խոսել»:
Ո՞ւմ հետ երկար խոսել: «Ընդհանրապես, էդ կարգի մարդկանց, էդ կարգի խնդիրներով»: Պահո՜, պարոն Սեդրակյան, էլ «հեղինակություն» չե՞ք: «Դե, հեղինակությունը պարտադիր ռազբիրատներո՞վ է լինում, պտի անպայման ռազբիրա՞տ անես, որ հեղինակություն լինես»: Հա` բա՞, թե չէ խաղից դուրս կմնաս, դուրս կգրեն էդ աշխարհից»»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։