Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը՝ Մովսես Հակոբյանի ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու մասին

Բաղանիս գյուղի ուղղությամբ անցած գիշեր հնչած կրակոցները սովորական տիպի ամենօրյա գնդակոծություններ են՝ առանց որևէ հետևանքների: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա՝ վերջին ժամանակահատվածներում ՀՀ սահմաններին և ԼՂՀ-ում իրավիճակը հանգիստ է, վերահսկելի և կարելի է հանդարտ համարել:

«Այս ամենը մեկ անգամ ևս պարտավորեցնում է, որ հայկական կողմն ավելի հետևողական կերպով վերահսկի իրավիճակը, հետևություններ անի և սառնասիրտ որոշումներ կայացնի, պատրաստ լինի ցանկացած զարգացման»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ հայկական կողմը միշտ փորձում է պահպանել հրադադարի ռեժիմը, իսկ հայ զինվորը խաղաղության զինվոր է:

Մեկնաբանելով շրջանառվող լուրերը, որ ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը տեղափոխվելու է Հայաստան, Ս.Օհանյանը նշեց, որ նման որոշումները կայացվում են ռազմաքաղաքական մակարդակում և, երբ նման որոշում ընդունվի, հանրությանը կտեղեկացնեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս