Եգիպտոսում դատարանը 11 մարդու մահապատժի է դատապարտել
Եգիպտոսում դատարանը 11 մարդու մահապատժի է դատապարտել Պորտ-Սաիդի մարզադաշտում անկարգությունների գործի շրջանակում, հայտնում է Reuters-ը:
Ապրիլին դատարանը ևս 11 մարդու նկատմամբ էր նույն դատավճիռը կայացրել անկարգությունների մասին նույն գործի շրջանակում:
Հիշեցնենք, որ 2012թ. փետրվարին Պորտ-Սաիդ քաղաքի մարզադաշտում անկարգությունների ու դրանց հետևանքով առաջացած իրարանցման հետևանքով մահացել էր 74 մարդ, մի քանի հարյուրն ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դատապարտյալների աթոռին հայտնվել էր 73 մարդ՝ պորտսաիդյան «Ալ-Մասրի» ֆուտբոլային ակումբի երկրպագուները, ովքեր մասնակցել եին անկարգություններին, ինչպես նաև ոստիկանները, որ թույլ էին տվել նման զանգվածային ծեծկռտուքը: