Բաժիններ՝

Նեմցովի դուստրը ռուսական ԶԼՄ-ներին մեղադրում է «ուղեղների լվացման» մեջ

Ռուս քաղաքական-հասարակական ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննան, «Վեդոմոստիում» հոդված է հրապարակել, որտեղ Ռուսաստանին մեղադրում է «ուղեղների լվացման զանգվածային պետական արշավի մեջ, որը բնակչության մի հատվածին տրամադրում է մյուսի դեմ», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Քարոզչությունը սպանում է. պետական հեռուստատեսությունը ատելություն ու երկպառակություն է սերմանում» խորագրով հոդվածում սպանված քաղաքական գործչի դուստրը ռուսական հեռուստաքարոզչության աշխատաոճը համեմատում է Ռուանդայի ազգային խուտայի կողմնակիցների, ինչպես նաև նացիստական քարոզչամեքենայի մեթոդների հետ:

Ժաննա Նեմցովայի կարծիքով՝ Ռուսաստանում պետությունը կենտրոնացրել է իր ձեռքը բոլոր խոշորագույն էլեկտրոնային ԶԼՄ-ները ու ընդգծում, որ ներկայիս «ագրեսիվ տեղեկատվական արշավը վտանգավոր է նրանով, որ ի վիճակի է ծնել արդեն ոչ ոքի կողմից չվերահսկվող բռնություն»:

«Իմ հայրը նույնպես դարձավ այդ ատելության քարոզչության զոհը»,- գրում է Նեմցովան, ով ըստ հավաստի տեղեկությունների, հեռացել է Ռուսաստանից իր հասցեին հնչող սպառնալիքների պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս