Չեխիայի պաշտպանության նախարարի տունը հարձակման է ենթարկվել
Անհայտ անձինք մի քանի շիշ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու՝ Պրահայում գտնվող տան վրա, որտեղ նա բնակվում է իր ընտանիքի հետ:
Այս մասին լրագրողներին երեկ հայտնել է Չեխիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Յան Պեյշեկը:
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել դեռ կիրակի օրը, սակայն հետաքննության շահերից ելնելով այդ մասին միայն նոր է հաղորդվում:
«Անայտ անձինք դյուրավառ հեղուկով մի քանի շիշ են նետել տան վրա, տուժածներ, բարեբախտաբար, չկան»,- ասել է Պեյշեկը:
Նրա խոսքով՝ շշերը նետվել են դարպասից, դրանք ընկել են տան ճեմուղու վրա, սակայն ամբողջությամբ չեն պայթել, իսկ առաջացած հրդեհը հնարավոր է եղել արագ մարել:
Ըստ RIA Novosti-ի տեղեկությունների՝ Ստրոպնիցկին այդ պահին տանը չի գտնվել: